Որտեղի՞ց ՆԻԿՈԼԻ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»-ին այսքան գումար, որ ճոխ-ճոխ գրասենյակներ են բացում ու դեռ …


Մինչև այդ հայտարարում էին, թե փող չկա, անհրաժեշտ է օգնություն և նրանք, ովքեր կարող էին օգնում էին: Այդ ինչպե՞ս եղավ, որ օրը մի նոր գրասենյակ եք բացում:

Արի ու տես, որ միավորումից խուսափող Նիկոլը լուրջ խնդիր ունի ներքին պառակտումների իմաստով: Բանն այն է, որ ՔՊ-ի մի մասը հակված է դաշինքով գնալ ընտրությունների, իսկ զգալի մասն առաջարկում է առանձին տարբերակը: Այս տարակարծությունը գնալով լուրջ երանգներ է ձեռք բերում, և եթե նույնիսկ ընդունենք, որ վերջին խոսքի իրավունքը մնալու է Փաշինյանին, ապա այդ խոսքը կարող է իր հնչելու պահին էականորեն արժեզրկվել, եթե պարզվի, որ թիմակիցների մի ստվար հատված չի ողջունում նրան և նախկինի նման ոգևորություն չի ապրում: Իսկ բոլորի պահանջները բավարարելն ուղղակի անհնար է: Հետևաբար, ՔՊ-ում տրոհումների շրջան է ակնկալվում: Իսկ, թե ինչու է գրասենյակները միայն ՔՊ, այլ ոչ թե «ԵԼՔ» բոլորիդ է չէ հասկանալի: Ահա այսպիսի սիրո և հանդուրժողականության հեղափոխություն եղավ, որին նույիսկ չէիք սպասում: Իսկ այն թե ինչպես այդքան գումար հայտնվեց ՔՊ-ի ձեռքում ունի մեկ պատասխան՝ հայտնի ճշմարտություն է՝ «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկ. 8:16-17): Այնպես, որ առաջիկայում սպասեք ուշագրավ բացահայտումների:

«Հասմիկ ԴԻՎԵՐՍԱՆՏ»

(Visited 79 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *